Рубрика: մայրենի 5

Ինքաստուգում

  1. Լրացրո’ւ տեքստում բաց թողնված տառերը։
    Տաթևիկի և Հովհաննեսի տատիկն ու պապիկը ապրում են Գյումրիում: Գյումրին գտնվում է Շիրակի մարզում։ Տաթևիկն ու Հովհաննեսը  որոշեցին ամառային արձակուրդը  կազմակերպել տատիկի ու պապիկի տանը: Նրանք Սասունցի Դավիթ կայարանից  գնացքի երկու տոմս գնեցին և ուղևորվեցին Գյումրի: Գնացքը շատ հարմարավետ էր և սրընթաց:  Վագոնի ուղևորները ուրախ, կատակասեր և  սրտաբաց մարդիկ էին: Նրանք ծանոթացան, ապա  զրուցեցին, կատակներ արեցին, և ժամանակն աննկատ անցավ:Երեկոյան ութին երեխաները տեղ հասան։ Կայարանում նրանց դիմավորեց պապիկը։ Երեխաները ճանապարհին կանգ առան ծաղկի խանութի մոտ և  տատիկի համար վարդերի ծաղկեփունջ գնեցին։ Տատիկն անչափ ուրախացավ թոռնիկներին տեսնելով։ 
  1. Ո՞ր մարզում է գտնվում Գյումրին։
    Գյումրին գտնվում է Շիրակի մարզում:
  2. Ինչպե՞ս է կոչվում այն կայարանը, որտեղից երեխաները գնացք նստեցին, որ Գյումրի գնան։
    Նրանք Սասունցի Դավիթ կայարանից գնացին Գյումրի:
  3. Ինչպե՞ս է կոչվում Գյումրու երկաթգծի կայարանը: Պատասխանը գտի’ր համացանցից ( լրացուցիչ հարց)։
    Գյումրու երկաթագծի կայարանը կոչվում է Ալեքսանդրապոլ:

  4. Տեքստից դու’րս գրիր  հատուկ անունները։
    Գյումրի, Սասունցի Դավիթ, Շիրակի մարզ, Տաթևիկ, Հովհաննես:
  5. Տեքստից դու’րս գրիր 2-ական գոյական, ածական, բայ, թվական։
    Գոյական
    Տաթևիկ, Հովհաննես
     Ածական
    ամառային, ուրախ
    Բայ
    տեսնել, ծանոթանալ
     Թվական
    Երկու, ութ
  6. Տեքստից դու’րս գրիր 2-ական բարդ և ածանցավոր բառ։
    սրտաբաց,կատակասեր
    ամառային, անչափ
  7. Տեքստի վերջին նախադասության մեջ նշի’ր ենթական և ստորոգյալը։
    Տատիկն ուրախացավ
  1. «Անին նվագում է » նախադասությանը բառեր ավելացրու’ ( նախադասությունն ընդարձակի’ր):
    Անին տանը նվագում է դաշնամուր:
  2. Գրի’ր տրված բառերի հոմանիշները։

սրընթաց — արագընթաց

սրտաբաց -պարզ

զրուցել-խոսել

գնել-առնել

Оставьте комментарий